Լրահոս 24/7

ԱՄՆ-ն հայտնել է Եմենի տարածքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

Միացյալ Նահանգները մարտի 14-ին ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Եմենի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«CENTCOM-ի ուժերը հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքներում հաջողությամբ խոցել և ոչնչացրել են ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ:Հաղորդվում է, որ մարտի 14-ին հրամանատարությունն արձանագրել է Եմեն տարածքից երկու հականավային բալիստիկ հրթիռի արձակում Ադենի ծոցի, երկուսը՝ Կարմիր ծովի ուղղությամբ։

Հրամանատարությունը հավելում է, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի նավերի վնասվելու կամ անձնակազմերի տուժած անդամների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Եմենի Հոդեյդա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք գտնվող նավի վրա հրթիռների արձակման միջադեպի մասին։

«Նավապետը հայտնել է, որ նավի վրայով երկու հրթիռ է թռել, և որ ինքը հեռվից երկու ուժգին պայթյուն է լսել», – ասվում է վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, նավը չի վնասվել և շարժվում է նշանակման նավահանգիստ։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։

Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։

Թիվ 1

Recent Posts

ՏՏ ոլորտի 7-ամյա ծրագրով նախատեսված է 2 հիմնական ընդհանրական գործիք

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող…

3 minutes ago

Շոլցը մերժում է Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Բրյուսելում մերժել է Ուկրաինայում «պարտադրված խաղաղության» հեռանկարը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի…

26 minutes ago

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին կոչ է արել մաքրել անօթևանների ճամբարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…

41 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

1 hour ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

1 hour ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

1 hour ago