Լրահոս 24/7

Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայաթափումը տեղի չունենա. Միրզոյան

«Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ այդ հայաթափումը տեղի չունենա»,- այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, իշխանությունը փորձել է անել այնպես, որ ԼՂ հայությունը մնա իր պատմական բնօրրանում և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով.

«Դրան ի պատասխան, կհիշեք, թե ԼՂ ժողովրդի իրավունքի պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը, նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Եւ այն ժամանակ, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ի՞նչ եղավ»,- ասել է Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, իսկ ԼՂ քաղաքական էլիտան, որ զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված նոր մարդուն ուղարկեց.

«Եւ նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ։ Ձեր ընտրած պրոցեսների մեղավորությունը մեր կողմ մի ուղղեք»,- ասել է նա՝ շեշտելով, որ այս խոսակցությունը մի դրվագով չէ, այլ տարիներով է լինելու։

«Այն պահին, երբ ՀՀ կառավարությունը կոչ էր անում աշխատել ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովման ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը, և այս ձեր քննադատությունը տասնապատիկ ավել լսվում էր Ստեփանակերտում»,- նշել է նա՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։

«Այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել այդ իրավունքների պահպանման ուղղությամբ, այնտեղ ընդունվում էին բանաձևեր զանազան տարածքների մասին, մեկ էլ՝ հոպ, գնացին ու լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք՝ ուրիշ մարդկանց տվեք»,- նշել է Միրզոյանը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

1 hour ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

2 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

2 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

2 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

3 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

3 hours ago