Categories: Facebook

Ստորություն եմ համարում կինոկենտրոնի ղեկավարի ու հանձնաժողովի որոշ անդամների վարքը․ Հովհաննես Գալստյան

 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պաշտպանում եմ Իննա Սահակյանի ազատ ստեղխագործելու իրավունքը: Ինձ միևնույն է ինչի մասին է նկարում իմ կոլեգան, ստեղծագործողը ազատ է արտահայտելու իր հույզերը, մտքերն ու աշխարհընկալումը՝ իրեն շնորհված ունակությունների ու տաղանդի չափով: Ֆիլմերը գնահատվում են ըստ գեղարվեստական և արտադրական չափորոշիչների, բացառապես ու միայն, ցանկացած այլ միջամտություն բռնություն է արվեստի ու ազատ ստեղծագործելու իրավունքի հանդեպ:

Միևնույն ժամանակ, ես ստորություն եմ համարում կինոկենտրոնի ղեկավարի ու հանձնաժողովի որոշ անդամների վարքը, որոնք, հիշեցնեմ, ՀՀ Օրենսդրության կոպտագույն խախտումով փակեցին միջազգային համաֆինանսավորմամբ, անթերի արտադրական սխեմայով, բացառապես ազգային արժեքների հենքի վրա ստեղծվող «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը, հիմք ընդունելով այլ անավարտ ֆիլմի առկայության փաստը, իսկ հիմա հղում անելով նույն միջազգային համաֆինանսավորմանը, հաստատում են նոր ֆիլմի ֆինանսավորում՝ արտադրության մեջ անավարտ ֆիլմ ունեցող ընկերության համար: Այսինքն, այն ինչ չէր կարելի Պարալլելս Ֆիլմպրոդաքշն ընկերությանը, ըստ խոդիկյան կարինեի նմանների, կարելի է յուրայիններին: Սա կինոկենտրոնի ու հանձնաժողովականների կողմից օրենքը իրենց տակ ծալելու հերթական լկտի դրսևորումն է, ինչի համար սրանք, կասկած չունենան, կանգնելու են դատարանի առաջ:

Իննան ազատ է նկարելու իր ֆիլմը, եթե ՀՀ օրենքը չի արգելում նկարել, իսկ կինոկենտրոնը՝ անգրագիտության ու կոռուպցիայի մեջ թաղված ամենաանհեթեթ ՀՀ պետական կառույցը, պետք է օր առաջ հայտնվի քննչական մամինների ուշադրության կենտրոնում՝ պետական գումարները վատնելու ու անորակ կառավարման համար: Ուղղակի նայեք այս և նախորդ երեք տարիներին կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի փառատոներում և շուկայում գրանցած ողբերգական արդյունքները ու եզրակացություն արեք:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago