Լրահոս 24/7

ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, ինչը եթե ոչ «կարմիր», պետք է «դեղին» նշան լինի»․ վարչապետ

2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում։

Մյուս կողմից՝ տնտեսագետները համաձայն են պնդման հետ, որ տնտեսական աճն, իր հերթին, մեծացնում է նաև մեր տնեսական պետոնցիալը։ Ուզում եմ ընդգծել ակնհայտ մի փաստ, որ տնեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ բուհական ոլորտում խնդիրները խորն են, քանի որ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, ինչը եթե ոչ «կարմիր», պետք է «դեղին» նշան լինի։ 60 բուհ, ըստ վարչապետի, նշանակում է 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, մետ 1000 դեկանի տեղակալ և այլն։

«Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություն է առաջանում, քանի որ իրենց տեսակետից՝ այդ կարգավիճակից զրկելու մասին ենք խոսում։ Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։ Բուհական ոլորտի մեր թերություններն զգում ենք ամեն տեղ»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է, որ եթե ՀՀ բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, Հայաստանում ոչ մի բուք հավաստագրում չի ստանա՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր։

«Այս առումով՝ մեզ համար «Ակադեմիական քաղաք»-ը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։ Սա մեր երկրի ապագայի տեսլականի կարևոր մաս է։ Երևանում չպետք է լինի բուհ, «Ակադեմիական քաղաք»-ից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանի բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական՝ պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Երևանում մնացած բուհերի շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, տրվեն միջազգային հեղինակավոր ընկերության կառավարմանը՝ որպես տարածքներ, որից ստացված եկամուտը կգնա «Ակադեմիական քաղաք»-ի և բուհական համակարգի ֆինանսավորմանը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago