Լրահոս 24/7

Թուրքիայում Երվանդունիների տոհմից սերած թագավորի առեղծվածային ցուցումներով գրություն են գտել

Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա վաղեմության մակագրություն՝ «Անտիոքոս Կոմմագենացին կոչ է անում մարդկանց ենթարկվել և հարգել օրենքը»։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։

Ռելիեֆ քանդակները հայտնաբերվել են թուրքական գյուղերից մեկի բնակիչների կողմից 2023 թվականին։ Նրանք այդ մասին զեկուցել են թանգարանին, և Օքսֆորդի և Պիզայի համալսարանների գիտնականները եկել են այն ուսումնասիրելու։

Խորդուբորդ տեղանքի և զառիթափ ժայռոտ լանջերի պատճառով հայտնաբերված արտեֆակտները ռազմական ուղղաթիռի և ճոպանների օգնությամբ օդով տեղափոխվել են Պերետ քաղաք:Արձանագրությունները պարունակում էին Անտիոքոս I թագավորի հայտարարությունները։ Նա ժողովրդին կոչ էր անում «հնազանդվել և հարգել օրենքը»։ Հետևի կողմում պատկերված են Անտիոքոս I-ը և Միհրդատ I-ը:

Անտիոքոս I-ը (մ.թ.ա. 69–34) կառավարել է Կոմմագենեի թագավորությունը։ Նա պատկանել է հայ Երվանդյանների տոհմին, կիսով չափ հույն և կիսով իրանցի էր և պնդում էր, որ ծագում ունի Դարեհ I թագավորից: Կոմմագենեն գոյություն է ունեցել մ.թ.ա. 163 թվականից մինչև մ.թ. 72 թվականը, երբ այն մտավ հռոմեական Սիրիա նահանգի կազմի մեջ։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան գագաթին։

Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած գրությունը լույս կսփռի մարդկության և Կոմմագենի պատմության վրա։

Թիվ 1

Recent Posts

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

30 minutes ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

45 minutes ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

1 hour ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

1 hour ago

Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…

1 hour ago

33.4 մլրդ դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրի համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…

2 hours ago