Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։
Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է հեռուստաալիքը։ Այստեղ կգտնվեն հազարավոր ամերիկացի զինվորականներ՝ ընտանիքներով։ Ռումինիան նախագծում կներդնի 2,5 մլրդ դոլար։
Հսկայական ռազմական համալիրը, որը կհայտնվի «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանի ընդլայնման արդյունքում, կունենա 2800 հեկտար տարածություն և կներառի նոր օբյեկտներ։
Նախագիծը նախատեսում է օդանավակայանի ենթակառուցվածքի ընդլայնում, ներառյալ՝ թռիչքավայրէջքային գոտիներ, նոր կարգավարական աշտարակ, ռադիոփարոսի և ռադիոնավիգավիայի համակարգ, սիմուլյատոր և հանգարներ: Բացի այդ, այնտեղ կլինեն վարչական և սոցիալական շենքեր, դպրոցներ և մանկապարտեզներ, խանութներ, ռեստորաններ, կինոթատրոն և հիվանդանոց։ Քաղաքում կբնակվեն ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորներ՝ ընտանիքներով, և ռազմակայանի օժանդակ անձնակազմը։
Ըստ հեռուստաընկերության՝ աշխատանքներն արդեն սկսվել են համալիրի հարավային մասում, որտեղ կառուցվում են ճանապարհները և էլեկտրական ցանցը։ Ռազմակայանն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2040 թվականին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արդյունքում Կոգելնիչանուի համալիրը կդառնա ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմակայանը Եվրոպայում։
Հեռուստաընկերությունը հավելում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ռազմակայանի ընդլայնման որոշումը կայացվել է զինված հակամարտության ֆոնին, որը վերջին երկու տարիներին շարունակվում է Ռումինիայի սահմանների մոտ։ԱՄՆ զինված ուժերը «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանն օգտագործում են սկսած 1999 թվականից:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…
Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…