ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի հետ կապված տարբեր գնահատականներ են հնչել. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ասուլիսից հետո «կոնսենսուս -1» էր ձևավորվել, և «-1»-ը Ռոբերտ Քոչարյանն էր»։
Նա հիշեցրել է Քոչարյանի հայտարարությունները, որ և արտահերթ, և հերթական ընտրության կամ փողոցային պայքարի դեպքում իր ղեկավարած ուժը զգալի մասնակցություն է ունենալու։
«Դրանից հետո եղան տարբեր գնահատականներ՝ հատկապես ընտրությունների մասով, ինձ համար հասկանալի գնահատականներ»,- ասել է նա՝ հավելելով, որ եղել են գնահատականներ նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից. «Ինձ համար անհասկանալի»։
Նրա խոսքով, այդ գնահատականները, չնայած իրենց արձագանքի բացակայությանը, ստացան շարունակական բնույթ. «Եւ այս պարագայում չեմ կարծում տարօրինակ կամ անսպասելի էր, որ արձագանք կլիներ նաև երկրորդ նախագահի կողմից, այս դեպքում՝ գրասենյակի ղեկավարի կողմից»։
Նա նաև մի շարք հարցեր է հնչեցրել, նաև հիշեցրել 2018թ. ԱԺ-ում վարչապետի քվեարկությունը, երբ ընտրվել էր Նիկոլ Փաշինյանը։ Խամոյանը նաև հիշեցրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ այն ժամանակ ասած խոսքերը, թե իրենք կապահովեն համապատասխան քվե, որ նա ընտրվեր վարչապետ. «Ես ակնարկում եմ, որ օրինակ՝ կարող էին լինել արտահերթ ընտրություններ։ Ժողովրդի կամքն ընտրություններով է արտահայտվում, չէ՞»։
Ըստ Խամոյանի, 2018թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն առ այսօր չեն տրվել. «ՀՀ տարբեր հատվածներից քայլել են, շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են Հանրապետության հրապարակում հավաքվել, ամենատարբեր բողոքի ակցիաներ են իրականացվել, բայց չգիտես ինչու իշխանափոխություն չի եղել»։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի…
Հաագայի խաղաղության կոնֆերանսների ժամանակ՝ 1899 և 1907 թվականներին, ընդունվել են մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք…
Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի…
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…