Լրահոս 24/7

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին

Լոռու մարզի «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից։

Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, այն երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել, գործունեություն չի ծավալում։ Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են։

Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի համապատասխան որոշումը, որով ընկերության գույքը առանձնացվել է և ամրացվել է պաշտպանության նախարարությանը՝ այնտեղ պաշտպանության ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով։ Փաստացի գործ ունենք ակտիվներ և գույք չունեցող կազմակերպության հետ, որը և առաջարկում ենք հանել մասնավորեցման ծրագրից։ Ամենայն հավանականությամբ, հետագայում կկայացնենք լուծարման որոշում»,- նշեց Ավետիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

2 hours ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

3 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

3 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

3 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

3 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

4 hours ago