Լրահոս 24/7

Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, իսկ հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր և առանձնահատուկ անվանելով՝ հավելում, որ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի դեմ։

ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ընդգծեց վարչապետը։

Ողջունելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ վարչապետն ընդգծեց, որ սա քարտուղարի առաջին այցն է Հայաստան, ինչը լավ հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ։

«Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեծապես կարևորելով նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, և այն համարելով կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում՝ վարչապետը վկայակոչեց հայկական խաղաղապահ ստորաբաժանման շարունակական ներդրումը Կոսովոյի առաքելությունում։

«Ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը՝ լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ-ՆԱՏՕ խորհրդարանական հարթությունում իրականացվող արդյունավետ երկխոսությանը։

«Մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին և «Rose-Roth» սեմինարներին»,- նշեց վարչապետը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

6 hours ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

6 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

7 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

7 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

7 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

8 hours ago