Լրահոս 24/7

Չենք պատրաստվում Սովետական ՀՀ-ի սահմաններում եղած որևէ տարածք տալ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե առաջին անգամ չի, որ խոսվում է այդ մասին։

Թե ինչու պետք է գործընթացը սկսել Տավուշից, ըստ Թորոսյանի, կարող է ունենալ մի քանի բացատրություն.

«Առաջինը․ կարևոր է այդ գործընթացը սկսել, որովհետև փաստացի կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք չսկսել։ Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը։ Երկրորդ․ շատ կարևոր, սկզբունքային հանգամանք է (և այդ մասին բազմիցս հայտարարվել է ԱԳՆ-ի, վարչապետի կողմից), որ երկկողմ որոշում կայացնենք, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում»։

Ըստ նրա՝ եթե որոշում կայացվի առաջնորդվել մի քարտեզով, նշանակում է՝ մյուս հատվածներում ևս նույն քարտեզով կաշխատեն։

Թորոսյանը վստահեցրել է. «Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, այլ փաստացի եղած սահմանի իրավական, ռեալ ամրագրում պետք է լինի»։

Նա նաև նշել է, թե «Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել»։

Նա խոսել է նաև տավուշցիների հետ վարչապետի հանդիպման մասին՝ կարևորելով երկրի ղեկավարից բոլոր հարցերը լսելը.

«Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ»։

Ըստ նրա՝ եթե սահմանագծման ընթացքում գիծն անցնի որևէ տարածքով, որն այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար, երկու կողմերի պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին։

Թիվ 1

Recent Posts

Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…

10 minutes ago

Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico

Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…

25 minutes ago

Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…

43 minutes ago

Մենք չենք շեղվում մեր արտաքին քաղաքականության կուրսից. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…

1 hour ago

2018թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չեն տրվել. Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…

2 hours ago

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…

2 hours ago