Լրահոս 24/7

Թորոսյանն անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարությունների ժամին անդրադարձել է վերջերս Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպին։

«Հայտարարությունս հատկապես ուղղված է մեր Դատախազության, Ոստիկանության և Քննչական կոմիտեի գործընկերներին, բայց նաև մեր հայրենակիցներին, որոնք հավանաբար կարծիք ունեն կամ կկազմեն այդ գերատեսչությունների վերաբերյալ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանին շատ մոտ գտնվող Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել մի հանցագործություն, որի վերաբերյալ եղել են հաղորդագրություններ Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից և առաջադրվել են մեղադրանքներ՝ խուլիգանության, ֆիզիկական ներգործության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։

Բայց այս պատմության մեջ տարօրինակն այլ բան է, հարգելի հայրենակիցներ։ Այն, որ Աբովյան քաղաքում հասարարական տրանսպորտը սպասարկող մի ընկերության կողմից երկար ամիսներ տեղի էր ունենում, ըստ էության, տաքսի ծառայություններ մատուցող մեր քաղաքացիների նկատմամբ վախի տարածման, թույլ չտալու, սպառնալիքների գործողություններ: Դրա մասին եղել են հրապարակումներ մամուլում, ավելին՝ Աբովյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ հարցով դիմել է Դատախազությանը, բայց մենք փաստացի մինչև այդ հանցագործության տեղի ունենալը որևէ հրապարակային արձագանք չենք լսել այդ ամենի մասին։

Իսկ գուցե մեր գործընկերները, օրինակ, վախենում են այդ հասարարական տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից, հիմա կամ մի քանի տարի հետո, երբ ինչ-որ բան փոխվի` ըստ իրենց։ Գուցե ամեն դեպքում մեր գործընկերները նման «մասկի շոու»-նե, որ անում են մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների կամ բավական պարտաճանաչ և բարեխիղճ պաշտոնյաների ձերբակալման ժամանակ, պիտի անեին այդ տրանսպորտային կազմակերպության գրասենյակում կամ գրասենյակի ղեկավարի տանը և ուրիշ հոդվածներ առաջադրեին, ոչ թե պարզապես խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահել, ֆիզիկական ներգործություն, այլ, օրինակ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելը և ղեկավարելը, որը վախի մթնորլորտ է ստեղծում այդ տարածաշրջանում և ինքնիրավչություն է անում մի տեղ, որի իրավունքը չունի։ Եթե, օրինակ, խախտում էլ կար այդտեղ, դրանով պետք է զբաղվեին տեսչական մարմինները։ Հնարավո՞ր է ի վերջո մեր համապատասխան մարմինները իրենց մեջ համարձակություն գտնեն և զբաղվեն նաև այդ հարցերով՝ ի թիվս այլոց, որոնց մասին նշեցի։

Ես կարծում եմ, որ մենք այստեղ լուրջ խնդիր ունենք և սրա մասին պետք է խոսենք, և չխոսելը տանելու է նրան, ինչ որ մենք հիմա ունենք․ նրանք գործելու են միայն այն ժամանակ, երբ դանակը հասնի ոսկորին»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago