Լրահոս 24/7

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլատրել է կիրառել ներգաղթի մասին ամենակոշտ օրենքներից մեկը, որն ընդունվել է վերջերս, գրում է BBC-ն:

Այն թույլ է տալիս ոստիկանությանը ձերբակալել և հետապնդել այն անձանց, որոնք կասկածվում են Մեքսիկայի սահմանն անօրինական հատելու համար:

Սպիտակ տունը օրենքը հակասահմանադրական է անվանել։

ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատելն արդեն դաշնային հանցագործություն է, սակայն գործերը սովորաբար քննվում են քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ ներգաղթի դատարաններում:

Պատճառներից մեկը, որ Տեխասի տվյալ օրենքը հակասություններ է առաջացրել այն է, որ դատարանները նախկինում որոշել են, որ միայն դաշնային կառավարությունը կարող է կիրառել երկրի ներգաղթի մասին օրենքները, այլ ոչ թե առանձին նահանգներ:

Մինչդեռ այդ օրենքը տեղական ոստիկանությանն իրավունք է տալիս կանգնեցնել և ձերբակալել սահմանն անօրինական հատելու համար կասկածվողներին:

Տույժերը ներառում են ազատազրկում կամ տուգանք՝ մինչև 2000 ԱՄՆ դոլարի չափով:

ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո անօրինական կերպով Տեխաս մուտք գործած անձանց համար պատիժները շատ ավելի խիստ կլինեն՝ մինչև 20 տարվա ազատազրկում՝ կախված անձի ներգաղթի պատմությունից և քրեական անցյալից:

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

33 minutes ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

1 hour ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

1 hour ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

2 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

2 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

2 hours ago