Categories: Աշխարհ

Ֆրանսիան երբեք չի հանդուրժի ատելությունը․ Մակրոնը՝ մզկիթի վրա հարձակման մասին

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Բայոն քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով վիրավորվել էր երկու մարդ:

Նա դատապարտել է միջադեպը՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան երբեք  չի հանդուրժի ատելությունը։

«Ամեն ինչ կարվի՝ հարձակվողներին պատժելու և մեր համաքաղաքացի մահմեդականներին պաշտպանելու համար», – Twitter- ի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի առաջնորդը:

Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Բայոն քաղաքում մզկիթի առջև կրակոցներ են հնչել։ Այնուհետև տղամարդը պայթուցիկ սարք է նետել մզկիթի մեջ և փորձել է փախչել, սակայն իրավապահները բռնել են նրան։

Պարզվել է հարձակվողի ինքնությունը: Նա 2015-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթած 84-ամյա Կլոդ Ս.-ն է ՝«Ազգային ճակատ» կուսակցության թեկնածուն:

Ոստիկանական աղբյուրներից LCI հեռուստաալիքի ստացված տեղեկատվության համաձայն ՝ տղամարդը կապված է «ֆաշիստական ​​շարժման» հետ:

Վերջին տեղեկության համաձայն՝ կրակոցներից տուժած անձինք 74 և 78 տարեկան են:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago