

Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ։ Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին:
Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել:
Երեկոյի ընթացքում սիրված դուետի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի և Կլոդ Դեբյուսիի հայտնի ստեղծագործությունները։
Ունկնդիրները հնարավորություն են ունեցել վայելելու միջազգային արվեստագետների և ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն կատարումները:
Միջոցառման ավարտից հետո նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է.
«Կան գործընկերներ, որոնք օգնում են նախագծերին, և գաղափարակիցներ, որոնք ոգևորում են: Շատ շնորհակալ եմ Ֆասթեքսին մեր կողքին լինելու համար»:
Fastex-ի մասինFastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով:
Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…