Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ ՀՀ-ին օգնելու համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է ապրիլին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը։

Հաջիզադեն նշել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նման բացահայտ հայանպաստ դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն կաջակցեն իրեն Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներում:

Այդ դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար։

«Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ», – նշել է նա:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

2 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

3 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

5 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

6 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

6 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

6 hours ago