Լրահոս 24/7

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

Հեռուստա/ռադիո արտադրանք,

Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։ Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են ինքնառաջադրվել:

Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝

մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,

լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,

հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:

Մրցանակաբաշխությանը ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:

Հայտերն ընդունվում են 2024 թվականի մարտի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել anush.mkhitaryan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:

Ուշադրություն: Հայտը ներկայացնել՝ նշելով  կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ հաստատելու համար:

Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր I,II,III յուրաքանչյուր անվանակարգի համար:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝

I տեղի համար՝ 300.0 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

II տեղի համար՝ 250.0 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

III տեղի համար՝ 200.0 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

4 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

5 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

6 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

8 hours ago