Լրահոս 24/7

ՀՀ-ում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի հիմնված ընդհանուր շահերի վրա:

Աֆրիկյան տարածաշրջանը (բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի) մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար
` նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Գվինեայի միջև քաղաքական խորհրդակցությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումների ու մոտեցումների հիմքում ընկած է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու անկեղծ ցանկությունը: Կողմերը երկուստեք շեշտել են, որ տարածաշրջանի և բոլոր գործընկեր երկրների շահերից է բխում կայուն խաղաղությունը, ինչը կերաշխավորի բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

7 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

7 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

8 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago