

Շվեյցարիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը՝ ուկրաինական հակամարտության և միջուկային զենք ունեցող պետությունների չմիանալու պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Այդ հայտարարությունը հրապարակվել է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում։
«2024 թվականի մարտի 27-ի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը լսեց աշխատանքային խմբի զեկույցներն ու հաստատեց դրանք: Այդ երկու զեկույցների հիման վրա կազմվեց եզրակացություն, ըստ որի՝ ներկայումս կարիք չկա փոխել դիրքորոշումը, հետևաբար Շվեյցարիան այս պահին չի միանա Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին: Դաշնային խորհուրդը համոզված է, որ միացումը Շվեյցարիայի շահերից չի բխում ներկայիս միջազգային զարգացումների համատեքստում, երբ անվտանգության խնդիրները մղվել են առաջին պլան Եվրոպայում ընթացող նոր պատերազմի պատճառով»,- ասված է փաստաթղթում։
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսին։ Նիդեռլանդները դեմ է քվեարկել, իսկ Սինգապուրը՝ ձեռնպահ։ Այդ համաժողովի աշխատանքներին չեն մասնակցել բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Նրանք հայտարարել են, որ նոր փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի առկայությունը։ Ներկայումս Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ստորագրել են 93 երկրներ և վավերացրել նրանցից 70-ը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 22-ից։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…