Լրահոս 24/7

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում

Արդեն երրորդ շաբաթն է, որ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում կազմակերպվում են մշակութային ժամանցային միջոցառումներ։ Միջոցառումների ընթացքում կատարողները և հանդիսատեսը հաղորդակցվում են և կիսվում են զգացողություններով վիրտուալ իրականության ժանրի կանոններին համապատասխան՝ իրենց անհատական ավատարների միջոցով։

Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում, որտեղ և տեղակայված է «Ցերեբրում» վիրտուալ Երևանը։

Այն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում՝ հավակնելով դառնալ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման ամենանորարար հարթակը մեր երկրում։ Առաջին միջոցառումը, որն, ի դեպ, Հայաստանում ընդհանրապես առաջինն էր այդ ձևաչափում, տեղի ունեցավ փետրվարի 29-ին․ դա 3.33 խմբի համերգն էր։

Երկրորդն արդեն սթենդափ-շոու էր՝ հումորիստներ Էդո Հովսեփյանի, Արմեն Սարգսյանի և Անդրանիկ Համբարձումյանի կատարմամբ։ Այն անցկացվեց մարտի 15-ին։ Իսկ երրորդը Իվետա Մուկուչյանի մենահամերգն էր, որը կայացավ մարտի 22-ին։ «Ցերեբրում» վիրտուալ Երևանը հնարավոր է դարձնում նաև միջոցառումների ընթացքում հանդիսատես-արտիստ ինտերակտիվ շփումը․ մասնակիցները կարող են հարցեր ուղղել կատարողներին և բավարարել իրենց հետաքրքրությունը։

Fastexverse-ը մտադիր է ամեն շաբաթ հնարավորություն տալ հասարակությանը հետաքրքիր ժամանց ունենալ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում։ Սա լավ առիթ է՝ մետավերսը բացահայտելու, թվային մարքեթինգի ժամանակակից գործիքակազմին տիրապետելու և միևնույն ժամանակ ուրախ վիրտուալ ժամանակ անցկացնելու համար։

Ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Ի դեպ, իրականի հետ համեմատությամբ վիրտուալ միջոցառումների տոմսերն էապես մատչելի են և հասանելի բոլորին։

Ընդ որում, առաջին միջոցառումից մինչև վերջինը, որն ընդգրկում է շուրջ երեքշաբաթյա միջակայք, մասնակիցների թիվը դինամիկ աճ է գրանցել․ եթե առաջին համերգին մասնակցել է շուրջ 130 հանդիսատես՝ իր անհատական ավատարով, ապա վերջին՝ Իվետա Մուկուչյանի համերգի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է։

Հաջորդիվ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում սպասվում է Aram MP3-ի վիրտուալ մենահամերգը։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

14 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

16 hours ago