Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Իրանում 740 մարդ է զոհվել մարտի 14-ից ի վեր, երբ երկրում սկսել են նշել Նոուրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին։
Տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 19 325 մարդ:
Հոսեյնին խնդրել է բոլոր նրանց, ովքեր այս օրերին շարունակում են ճամփորդել, խուսափել ռիսկային վազանցներից, չգերազանցել թույլատրելի արագությունը և կանգ չառնել ճամփեզրին։
Մարտի 29-ին Իսլամական Հանրապետության ոստիկանության Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավար Ահմեդ Շիրանին տեղեկացրել էր տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների հետևանքով 617 մահվան դեպքի մասին։
Ամեն տարի Նոուրուզի տոնակատարության ժամանակ Իրանի բնակիչները մեկնում են հանգստի կամ հյուր գնում երկրի տարբեր տարածաշրջաններում բնակվող հարազատներին։
Ճանապարհային ծանրաբեռնվածության և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղի են ունենում բազմաթիվ պատահարներ։
Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։
Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը։
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…
Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…