Գլխավոր

Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։

Թիվ 1

Recent Posts

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…

14 mins ago

Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…

21 mins ago

Դասակի հրամանատարը թողել է կրակային դիրքը, խմբով նվաստացրել զինծառայողին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…

31 mins ago

Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք եղբայրական…

45 mins ago

Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական…

47 mins ago

Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացը

Հոկտեմբերի 17-ին դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների…

52 mins ago