Լրահոս

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատերազմի է պատրաստվում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

«Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել:  Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես դրա մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», – ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։

«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», – ասել է նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ ոքի ոչնչով չի սպառնում։

«Մենք կարիք չունենք որևէ մեկի սպառնալու: Մենք ուրիշի հողը չենք ցանկանում. Աստված տա, որ սա մշակենք», – ասել է նա։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

9 minutes ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

37 minutes ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

57 minutes ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

1 hour ago

Ամերիկյան «լեռը երկնեց եւ իսրայելական մուկ ծնեց»

«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…

2 hours ago

Ականների պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…

2 hours ago