ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։
Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարել նաև ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող, անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաահանջների կատարման նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նաև վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…
Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…