Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին
Արցախում տեղակայվածի խաղաղապահ առաքելության ղեկավարությունը և ոչ էլ Մոսկվայից որևէ պաշտոնյա Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին:
Ճիշտ է, Արցախի իշխանությունները տեղեկություններ ստանում էին շփման գշի երկայնքով ադրբեջանական մեծածավալ կուտակումների մասին, սակայն տեղյակ չէին, թե երբ է լինելու հարձակումը, որպեսզի խաղաղ բնակչությանը տեղեկացնեին սպասվող հարձակման մասին և որպեսզի այդ օրը երեխաներին դպրոց և մանկապարտեզ չտանեին:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող մի արցախահայ սպա, որի ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտում, վաղ առավոտյան զանգահարում է Արցախի նախագահական և տեղեկացնում, որ Ադրբեջանը ժամեր անց սկսելու է հարձակումը շփման գծի ողջ երկայնքով և այդ մասին ինքը տեղեկացել ռուսական ռազմակայանի ղեկավարությունից:
Ահա այդ տագնապալի լուրը ստանալուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը բարձրանում է Շուշիի ուղղություն, զրուցում այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, որոնք հաստատում են, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի հրետանին աշխատելու է Ստեփանակերտի ուղղությամբ:
Ահա դրանից հետո է միայն Արցախի ղեկավարությունը տագնապի շչակը միացնում և պատրաստվում պատերազմին, որը տևում է մեկ օր»։
2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…
«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…
Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…