Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Ստեփանյանը (+92 կգ):
Աղջիկների պայքարում Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…