Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում կրկին մեղադրել է Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությանը. իր բնորոշմամբ` դա ՆԱՏՕ–ի առաքելություն է, որն աշխատում է ՌԴ-ի դեմ։
«Հիմա ավելի մանրամասն՝ հետխորհրդային տարածքի մասին։ Հայաստանում ԵՄ առաքելությունը արևմտականների ջանքերով, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության։ Հանուն իրենց ինչ-որ կարգի պահանջվածության ցուցադրության՝ ՆԱՏՕ անդամ երկրները սրում են հակառուսական հիստերիան, կոչ անում մեր երկրի հետ ռազմական կոնֆլիկտի պատրաստվել։ Ներդրումներ են անում ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ տնտեսական վատթար իրավիճակի ֆոնին։ Պարզապես իրենց գումարը չեն ներդնում ռազմարդյունաբերական համալիրի վրա, նրանք կոչ են անում Հայաստանին՝ ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում։ Նրանք ամեն ինչ բոլորին խոստացել են՝ Սերբիային, Ուկրաինային։ Ովքեր կարողացել են զսպել դա` դիմակայել են, ովքեր չեն փորձել կամ չեն ցանկացել զսպել
` քայքայվել են Ուկրաինայի պես», – ասել է Զախարովան:
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…