Լրահոս 24/7

Նախագծի քվեարկությունը հետաձգվել է 2 ամսով

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից վերադարձնելու համակարգի վերանայմանը, հայտնել են ԱԺ-ից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող լրացման նպատակն է զարգացնել մարզային քաղաքաշինական և տնտեսական ակտիվությունը: Նախագծով 2027 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձն առաջարկվում է հանել մայրաքաղաքին հարակից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում ձեռք բերված, կառուցված կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում, իսկ մյուս մարզերում` 2029 թվականի հունվարի 1-ից:

Ըստ փոխնախարարի` համակարգի կիրառելիությունը կնպաստի պետական բյուջեից տրամադրվող եկամտային հարկի գումարների ծավալի ավելացմանը և քաղաքաշինական ներդրումային ծրագրերի խրախուսման մեծացմանը: Արման Պողոսյանը շեշտել է, որ նախագիծը չունի որևէ հետադարձության նորմ, և բոլոր այն քաղաքացիները, որոնք մաս կկազմեն այս համակարգում, նրանց վրա որևէ խստացում չի իրականացվի:

Այս նախագծով առաջարկվում է ևս մեկ փոփոխություն. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի մասով եռամսյակի համար վերադարձվող առավելագույն սահմանաչափը նախկին 1,5 մլն ՀՀ դրամի փոխարեն նվազեցվում է` դառնալով 750.000 ՀՀ դրամ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ  Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների իրենց գործընկերների հետ նախագծի շուրջ առաջ եկած մի շարք հարցերին և խնդիրներին առավել ճշգրիտ լուծումներ տալու համար նպատակահարմար է հարցի քվեարկությունը հետաձգել 2 ամիս ժամկետով:

Հիմնական զեկուցողի համար առաջարկն ընդունելի է եղել:

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago