Լրահոս 24/7

Ավինյանը ցուցարարներից «գիտական կարծիք» է ակնկալում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք դժգոհում են մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացից։

«Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարում 35 հա անտառ է տնկել՝ մոտավորապես 10.000 ծառ, և դա արել է ոռոգման համակարգի ներդրմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ծառերի 95%-ը «կպել է» և շարունակում է աճել։ Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը նաև բարեկարգել է մի շարք այգիներ։ Ավինյանը տեղեկացրել է, որ անտառ տնկվել է մարզահամերգային համալիրի մոտ, Սարալանջի մոտ, «Եռաբլուր»-ում։

Քաղաքացու հարցին ի պատասխան Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ առողջ ծառերը չեն հատվում. «Հարգելի Վիկտոր, Ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում է, խնդրում եմ՝ գոնե Դուք մի խոսեք»,- ասել է նա՝ դիմելով Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանին։

Ավինյանը նաև նշել է, որ թեղի ծառատեսակը հիմա փոխարինվում է. «Բոլոր նոր այգիները կանաչ զանգվածը միանշանակ ավելացնում են»։

Ըստ քաղաքապետի՝ 20-ից ավելի գիտնականներ կարծիք են հայտնել, որ թեղիները պետք է հատվեն, ու նոր ծառեր տնկվեն։ Տիգրան Ավինյանը նաև ասել է. «Ձեզանից ակնկալում ենք գիտական կարծիք, որի հիման վրա, խնդիր չկա, պատրաստ ենք նորից փորձաքննություն իրականացնել»:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago