Լրահոս 24/7

Երբևէ այսքան դինամիկ գործընթաց չի եղել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

«Մեր գործընկերության գործընթացն սկսվել է դեպի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի շրջանակներում՝ փետրվարին։ Եվ սա հետևում է Գրանադայի հանդիպումների արդյունքներին, փաստահավաք առաքելությանը, որը մենք ունեցել ենք անցած տարվա նոյեմբերին». այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խորհրդարանական լսումների ժամանակ։Նրա խոսքով՝ Եվրախորհրդի կողմից հանձնարարություն էր տրվել առաջարկություններ ներկայացնել Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար՝ բոլոր ուղղություններով․

«Սա հանձնագիրն է, որի շուրջ մենք հիմա աշխատում ենք։ Մենք ակնկալում էինք, որ նոր գործընկերության օրակարգը կթարմացնի գոյություն ունեցող գործընկերության առաջնահերթությունները, որոնց շուրջ համաձայնության էինք եկել 2017թ., նաև զարգացնելով CEPA համաձայնագիրը, ինչպես նաև հիմնվելով Հայաստանի մասնակցությանը արևելյան գործընկերության ձևաչափում»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նկատում է, որ այս նոր օրակարգը հիմնված է անցյալի համագործակցության վրա, բայց ավելի շոշափելի.

«Երբ մենք աշխատում ենք նոր օրակարգի շուրջ, մենք պարապ չենք, ձեռներս ծալած չենք։ Աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում։ Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլորը համաձայն են, որ երբևէ այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ երկխոսության համար, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար։ Հատկապես կցանկանամ նշել ԱԳ նախարար Միրզոյանի ներկայությունը Բրյուսելում՝ անցած տարվա վերջին գործընկերության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև պետք է նշեմ բարձր մակարդակի հանդիպումների մասին, որը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում»։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

10 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

16 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

19 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

22 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

41 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

54 mins ago