ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է վաղը Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը, որին մասնակցելու է վարչապետ Փաշինյանը։
«Վաղը շատ սոլիդ միջոցառում կունենանք, և կլինեն արդյունքներ, որոնց մասին կտեղեկացնենք»,- ասել է նա։
Ըստ Կոստանյանի՝ վաղվա հանդիպումը հիմնականում վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերի։ Փոխնախարարն անդրադարձել է նաև այդ հանդիպման վերաբերյալ երեկ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցին.
«Կան պետություններ, որ փորձում են չափից մեծ ակնկալիքներ սերմանել մեր հասարակության մեջ՝ վաղվա միջոցառման հետ կապված։ Բացարձակ ընդունելի չեն նման մեկնաբանություններն այլ երկրների կողմից։ Մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլորը գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ հետ»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…