Լրահոս 24/7

Ռասմուսենը հորդորում է ԵՄ-ին` հրաժարվել չեզոք խաղացողի կեցվածքից

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը«Le Monde»-ում հրապարակված հոդվածում կոչ է արել Բրյուսելին` հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասար հեռավորության քաղաքականությունից և  սեփական դերակատարությունն ունենալ վերջիններիս միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների միջնորդության հարցում՝ դադարելով լինել չեզոք խաղացող։ 

Նրա կարծիքով՝ մինչ ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին, Եվրոպայում տեղի է ունենում ևս մեկ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ՝ այս անգամ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը, ինչպես նաև իր տարածքում հազարավոր ռուս զինծառայողների ֆիզիկական ներկայությանը՝ ՀՀ կառավարությունը համարձակ և համաձայնեցված ջանքեր է գործադրել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Ժողովրդավարական Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

«Այս վերակողմնորոշումը ժամանակ է պահանջում, սակայն Եվրոպական միությունից պահանջում է նաև ավելի հավակնոտ ռազմավարություն ընդունել Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ: Նախ անհրաժեշտ է վերջ տալ այն թյուր պատկերացումներին, թե ԵՄ-ն պետք է չեզոք խաղացող լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվրոպան պետք է իր դերը խաղա երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների միջնորդության հարցում։ Սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարությունների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ավտոկրատիաների ճամբարում: Եվրոպական հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և նրա աշխարհաքաղաքական առանցքը»,- նշել է Ռասմուսենը։

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավելել է․ «ԵՄ-ի այս նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ և ձգտել ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական երկրների հետ, սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանում ռազմավարական բարձունքների շարունակական օկուպացիայից հետո Հայաստանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն»։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

3 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

4 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

5 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

7 hours ago