Լրահոս 24/7

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել պահպանել ժողովրդավարության առաջմղման պարտավորությունները

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին նախազգուշացրել է հեռու մնալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից և կոչ է արել պահպանել ժողովրդավարության առաջմղման պարտավորությունները, ասված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ։

«ԵՄ-ն ցավում է, որ այս հարցը կրկին քննարկվում է՝ չնայած 2023 թվականի մարտին հասարակական և միջազգային ուժեղ արձագանքին։ Քաղհասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքում են: Դա նույնպես վճռորոշ նշանակություն ունի ԵՄ- ին անդամակցության գործընթացի համար», – ասված է հայտարարության մեջ։ Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանը համայնքին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել բարեփոխումների անցկացման պայմանով: Հանձնարարականները վերաբերում էին, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ազատ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև հակաեվրոպական ապատեղեկատվության դեմ պայքարին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

54 minutes ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

2 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

2 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

3 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

4 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

5 hours ago