Լրահոս 24/7

ՏԿԵ նախարարն ու ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։

Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առիթով՝ ընդգծելով երկրաբանություն մասնագիտության դերը, նշանակությունը, որը գնալով ավելի է կարևորվում, և այդ գործում մեծ է ԵՊՀ-ի դերը։

Նախարարի խոսքով՝ ճանապարհաշինությունից մինչև ջրամաբարաշինություն և այլ ոլորտներ մշտապես զգացվում է երկրաբանություն մասնագիտության անհրաժեշտությունը։ Հետևաբար պետք է խրախուսել մասնագիտության շուրջ հետաքրքրվածությունը և երիտասարդներին ներգրավվել այս ոլորտ։

Սանոսյանը նկատել է, որ հայ երկրաբանների նպատակաուղղված ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ մեր երկիրն այսօր ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: «Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քաղաքականություն և տեսլական հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման ու զարգացման նկատմամբ, որն ամրագրվեց 2023 թվականին Կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ։ Ես լավատես եմ, որ առաջիկայում ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել ռազմավարությամբ ամրագրված մի շարք կետեր»,-իր ելույթում ասել է նախարարը։

Այնուհետև նախարար Սանոսյանը երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում ավանդ ունեցած մի շարք երկրաբանների։

Միջոցառման երկրորդ հատվածում ՏԿԵ նախարարն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը ենթադրում է համատեղ ուժերով նպաստել կրթության ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, հաստատել փոխշահավետ, բազմաբնույթ գործակցային հարաբերություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

28 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

36 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

53 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago