

Օրերս Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ օժանդակող նամակով կարևորելով նման գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական, խորհրդատվական և լրատվական աջակցություն։
Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։
Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken) ՝ ի աջակցություն օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։
Fastex – «Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կրելու է երկարաժամկետ բնույթ՝ մինչև 2030 թվականը, որի շրջանակում Fastex-ն աջակցելու է ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով թե՛ գործող մարզիկներին, թե՛ մարզական նոր սերնդին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…