Հայաստանում վերջին 2 ամսում նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում: Կանխարգելիչ միջոցառումներից են հիվանդի մեկուսացումը, նրա հետ շփման սահմանափակումը, սպասքն ընդհանուրից առանձնացնելը և օգտագործումից հետո պարտադիր ախտահանման ենթարկելը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշում է, որ հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև կարող է 4-7 տարին մեկ կրկնվել։
Վերջինս բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար անձը վարակվում է հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Հարուցիչները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն։
Գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր, որը կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր: Ախտանշաններն են` թուլություն, գլխացավ, ջերմության կտրուկ բարձրացում, ջերմության բարձրացման հետ միասին` ցավ կլման ակտի ժամանակ, վառ վարդագույն կամ կարմիր մանր ցան, սրտի ռիթմի խանգարում։
Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…