Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի գործող ղեկավար գեներալ Մոհսեն Ռեզային, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Վրեժ լուծելու որոշումն ընդունված է և անպայման կիրականացվի․․․․ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս որոշումը սիոնիստական ռեժիմին կստիպի զղջալ», – ասել է նա Երուսաղեմի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
Իրանի 2000 քաղաքներում հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի կողմից ի նշան Պաղեստինի հետ համերաշխության սահմանած տոնի կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսներով։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի համար Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…