Լրահոս 24/7

Հնարավոր է Կիևյան կամրջի շինաշխատանքների ժամկետի երկարացում

Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։

«Արմենպրես»-ը, հաղորդել է, որ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։ 

«Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6 տոկոսով։ Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման և նորի տեղադրման, ինչպես նաև կամարների վերին հատվածների վնասված մակերեսների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հենարաններում կատարվում է հարթակների առաստաղների և պատերի վերանորոգում»,- ասել է Գեղամյանը։

Երևանի քաղաքապետի հարցին, թե այս տարի ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, Տիգրան Գեղամյանը պատասխանել է․

«Մենք պլանավորել էինք այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտել, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն։ Արդեն իսկ դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որպեսզի այդ աշխատանքները ներառեն նախագծի մեջ, ու հնարավոր է շինաշխատանքների ժամկետի երկարացում»։

Թիվ 1

Recent Posts

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

51 minutes ago

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

3 hours ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

17 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

18 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

19 hours ago