Բրազիլիայի Գերագույն դատարանն ամերիկացի գործարար Իլոն Մասկի նկատմամբ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նա ասել է, որ կվերակտիվացնի իրեն պատկանող X սոցիալական հարթակի այն օգտահաշիվները, որոնք դատավորը կարգադրել է արգելափակել, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը։
Մասկը բողոքարկել է դատավոր Ալեշանդրե դե Մորաեսի որոշումը` հայտարարելով, որ վերջինս հակասում է սահմանադրությանը: Թե ինչ օգտահաշիվներ է դատավորը պարտավորեցրել X-ին արգելափակել, չի բացահայտվում։ Մորաեսը քննում է «թվային աշխարհազորայինների» գործը, որոնց մեղադրում են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի օրոք կեղծ լուրեր և ատելության խոսք տարածելու համար։ Դատավորը նաև քննում է Բրազիլիայում հեղաշրջման փորձի հետ կապված գործը։
Մասկը հայտարարել է, որ X ընկերության նկատմամբ դատավորի որոշումը «դավաճանում է սահմանադրությանը և Բրազիլիայի ժողովրդին», իսկ իրենց նկատմամբ հարկերի ու սոցիալական հարթակի սահմանափակումների պատճառով Բրազիլիայում ընկերության գրասենյակը կարող է փակվել, սակայն «սկզբունքներն ավելի կարևոր են, քան օգուտը»։
Արձագանքելով սրան՝ դատավոր Մորաեսը Մասկին ավելացրել է սոցիալական մեդիայում կեղծ լուրերի հետ կապված հետաքննությանը և «արդարադատությանը խոչընդոտելու» հարցով հետաքննություն է սկսել։
«X-ը պետք է զերծ մնա դատարանի արդեն կայացրած որոշումն անտեսելուց, այդ թվում՝ ցանկացած օգտահաշվի վերակտիվացումից, որն արգելափակել է Գերագույն դատարանը», – գրված է Մորաեսի որոշման մեջ:
Եթե X-ը չկատարի օգտահաշիվներն արգելափակելու դատարանի որոշումը, ապա պետք է վճարի օրական 100 հաար ռեալ (19 հազար 740 ԱՄՆ դոլար) տուգանք։
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…