Լրահոս 24/7

Քննարկել են ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։

ԱՍՀ նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ Կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը․ զրուցակիցներն անդրադրարձել են նաև տարեցներին, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

14 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

14 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

15 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

16 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

18 hours ago