Լրահոս 24/7
09.04.2024

Սեյրան Օհանյանը անդրադարձել է հավանական պատերազմի վերսկսմանը

Սեյրան Օհանյանը անդրադարձել է հավանական պատերազմի վերսկսմանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ սկզբունքով և հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանագծման և սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջորդականության երեք կետ առանձնացրեց։

«Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ համակեցությամբ ապրելու։

Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա վերջին տարիների գործողությունները, նրանց նախագահ Ալիևի խոսքը Հայաստանի զավթած տարածքների վերաբերյալ չի խոսում նրա մասին, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղ համակեցությամբ ապրել։

Դրանից բացի, կողմերը գալիս են համաձայնության և ստորագրվում է համաձայնագիր։

Այնուհետև իրականացվում է սահմանազատում, այն իրականացվում է համապատասխան քարտեզների միջոցով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ սահման, ի՞նչպես է ստացվել, որ հենց Տավուշի հատվածից են սկսում։ Սա մի քանի մեկնաբանություն կարող է ունենալ։

Տեսնելով, որ միջանցքի հարցում իրենք կարող են հաջողություն չունենալ՝ հաջորդ կետը, որ նրանք կարող են անել, Հայաստանի Հանրապետության շուրջ օղակը սեղմելն է, ռազմավարական կարևորագույն միջպետական ճանապարհներին տիրապետելը»,- հայտարարեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա։«Եթե քարտեզների շուրջ համաձայնության են գալիս, դրանից հետո տարիների աշխատանք է սպասվում։

Ամբողջ մասշտաբով, ամբողջ 1000 կիլոմետրի համար կողմերը գալիս են համաձայնության, դրանից հետո իրականացվում է սահմանագծում։ Այսինքն՝ տեղում գծվում է սահմանը և սկսվում է կահավորումը։ Այս ամենը չի իրականացվել»,- ասաց Օհանյանը։

Լրահոս
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
11:47
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
11:42
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
11:37
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում,  քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
11:33
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
11:25
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
11:11
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
11:06
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում