Լրահոս 24/7

Առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում իրականացնել լրացումներ

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքների շարունակական կատարելագործման եւ համապատասխանեցման պահանջով:

«Միաժամանակ, առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում իրականացնել լրացումներ, որոնցով կսահմանվի պետական տուրք լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու եւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար»,- մանրամասնել է Կարեն Կարապետյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն առկա գործնական խնդիրների լուծմանը եւ օրենսդրական կարգավորումների տարընկալումների բացառմանը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago