Լրահոս 24/7

Greek Diplomatic Life ամսագիրն անդրադարձել է ՀՀ-ի վարչապետի Աթենք կատարած աշխատանքային այցին

Greek Diplomatic Life ամսագրի մարտին լույս տեսած համարում հրապարակվել է ծավալուն հոդված՝ նվիրված փետրվարի 27-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։

Հոդվածը վերնագրված է «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Նույն համարում է տպագրվել է նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։

Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թվականից և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական և հասարակական իրադարձությունները Հունաստանում։

Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում, նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

50 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

1 hour ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago