Լրահոս 24/7

«Մենք պետք է գեղեցկացնենք մեր երկիրը». Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների հետ։

«ՀՀ-ում կան կիսավարտ շենք-շինություններ, որոնք խորհրդային տարիներին կոչվում էին այգեգործական ընկերություններ. մեծ գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին։  30 տարի է սրանք կիսավարտ վիճակում են, կարող ենք դրանք հարմարեցնել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Կցանկանայի, որ կառավարությունը մարզպետարաններին, գյուղապետարաններին հանձնարարական տա այս հարցով»,- ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ այդ շենքերը 30 տարի լքված վիճակում են․ «Մենք պետք է գեղեցկացնենք մեր երկիրը, ինչի՞ համար դա ևս 30-50 տարի մնա, պետք է տանք լավ պայմաններ, որ դա լուծվի»։

Սուքիասյանը շեշտել է նաև գյուղերի անձնագիր ունենալու կարևորությունը, որտեղ նշված կլինի, թե ինչ օգտակար հանածոներ ունի, մալուխներ, ինչ աշխատուժ ունի, որպեսզի բիզնեսն ուղղորդեն այդ տարածք:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

14 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

15 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

15 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

15 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

16 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

16 hours ago