Ապրիլի 10-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար:
«Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականների ընթացքում։ Հետեւողականորեն կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրեն արդարացրած ձևաչափին։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ գործնական ազդեցություն Բաքվի ու Երեւանի կողմից փոխընդունելի որոշումների կայացման վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում»,- ասել է Զախարովան՝ կրկին պնդելով, որ հավաքական Արեւմուտքի դերակատարությունը Հարավային Կովկասում, ինչպես ցույց է տվել այլ տարածաշրջանների փորձը, կհանգեցնի աղետալի հետևանքների:
Ըստ Զախարովայի՝ ցանկացած վիճահարույց հարց պետք է լուծել կառուցողական մոտեցմամբ, փոխզիջմամբ, պատասխանատվության սկզբունքով, որոնք համաձայնեցվել են Թեհրանում 2023 թ.-ի հոկտեմբերի 23-ին «3+3» ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ։
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…