ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ
Կենդանաբանական այգու պրեսս ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որ լուսադեմին թափառող շները մուտք են գործել Կենդանաբանական այգի և հաձակվել երեք կենգուրուի վրա, որի արդյունքուն արձանագրվել է կենգուրուների անկում: Պատճառը, ըստ Կենդանաբանական այգու, ցանկապատի բացակայությունն էր, որը պիտի ապահովեր Երևանի քաղաքապետարանը: Կենդանաբանական այգու մի աշխատակից թե վոլոնտյոր էլ «արդարանում» էր, թե չեն վնասազերձել շներին, որ հանկարծ նոր օրենքով չդատվեն:
Ուրեմն էսպես. լիկբեզ 1` օրենքը ինքնապաշպանության համար որևէ պատիժ չի նախատեսում և գոնե կենդանաբանական այգու աշխատակիցը դա պիտի իմանար: Եթե չգիտի` պարզ չի, թե ինչ է անում էդտեղ:
Լիկբեզ 2. ձեր վարքագիծը այլևս դառնում է խիստ կասկածելի և մենք խիստ հետևողական կզբաղվենք Կենդանաբանական այգով, ու կփորձենք հասկանալ, թե իրանակում ի՞նչ է կատարվում այդ այգում ու ստացվող բավականին լուրջ դրամաշնորհները որտե՞ղ և ինչպե՞ս են ծախսվում:
Ու ընդհանրապես, դեռ պետք է պարզել` շները ինչպե՞ս եմ մտել տարածք. Իսկ գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք, հետագայում անկում ապրած կենգուրուների համար «եվրոփոխհատուցում» ստանալու համար: Հույս ունեմ՝ Կենդանաբանական այգու տեսախցիկներին այս ընթացքում ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետեւ մենք հիմնավորապես զբաղվելու ենք այս հարցով։
Կոչ եմ անում նաեւ քաղաքապետին` հանձնարարել պատկան կառույցին` Կենդանաբանական այգու «լույսն» ու «ստվերը» ուսումնասիրելու համար: Այս պահին այսքանը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…