Լրահոս 24/7

Իրանի և նրա դաշնակիցների հարվածները Իսրայելին անխուսափելի են

«Իրանի և դրա դաշնակիցների հարվածները Իսրայելին անխուսափելի են», – մի շարք արևմտյան ուժային աղբյուրներ վկայակոչելով գրում է Bloomberg-ը՝ պնդելով, որ դրանք կիրականացվեն արդեն առաջիկա օրերին։

Ամերիկյան պարբերականի պնդմամբ՝ Իրանն ու Մերձավոր Արևելքում Թեհրանի դաշնակից կառույցները կարող են հարվածել Իսրայելի տարածքում գտնվող ռազմական թիրախներին և պետական հիմնարկությունների շենքերին։

«Այդ հարվածների ընթացքում կարող են անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության հրթիռներ կիրառվել», – պնդում են Bloomberg-ի աղբյուրները՝ հավելելով, որ պաշտոնական Թեհրանը Իսրայելին հարվածելու սկզբունքային որոշումն արդեն իսկ կայացրել է։

«Անորոշությունը վերաբերում է ոչ թե հարվածների հավանականությանը, այլ՝ դրանց ժամկետներին», – նշել է ամերիկյան ուժային կառույցներից մեկի անանուն մնալ ցանկացած մի ներկայացուցիչ։

Իրանի իշխանություններն այս պնդումները չեն հերքում։

Ավելի, Թեհրանում հատուկ ընդգծում են՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը ապրիլի 2-ին հասցված հարվածից հետո, որի հետևանքով երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մի խումբ սպաներ զոհվեցին, լեգիտիմ պատասխանի համար անհրաժեշտ բոլոր հիմքերն այլևս առկա են։

«Այս կամ այն երկրի դեսպանատներն ու հյուպատոսությունները տվյալ պետության տարածք են համարվում։ Երբ իսրայելցիները գրոհեցին մեր հյուպատոսության շենքը, դա նույնն էր, եթե նրանք հարված հասցնեին Իրանի տարածքին։ Սա միջազգային իրավունքի նորմերից մեկն է։

Սիոնիստական ռեժիմը, սակայն, այդ քայլով լուրջ սխալ գործեց։ Դրա համար այն պետք է պատժվի և հաստատ պատժվելու է», – երեկ Թեհրանում հայտարարում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago