Լրահոս 24/7

Իրանն անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպմանը

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը:

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Վելայաթին մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասի գործերին միջամտելու, տարածաշրջանի երկրների անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու և ռազմական ներկայության համար հող նախապատրաստելու համար:

«Իրանը պատմականորեն եղել է այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր հենասյունը:

Ինչպես դեմ ենք եղել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, այնպես էլ դեմ ենք ցանկացած այլ նմանատիպ նախաձեռնության»,- հավելել է պաշտոնյան:

Վելայեթին շեշտել է՝ Թեհրանում հավատացած են, որ Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման լավագույն մեխանիզմը «3+3» հարթակն է:

Նրա խոսքով՝ Իրանը պատմական հարաբերությունների ունի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետ, ուստի երկու հարևան երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր են:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

12 minutes ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

15 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

16 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

16 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

17 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

17 hours ago