Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։
Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ ու արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց ՆԳՆ-ԵԽ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար։
Այդ համատեքստում Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ոստիկանական գվարդիա ստեղծելու հարցում ՆԳՆ-ին աջակցելու ԵԽ բարձր հանձնառությունը, որի շրջանակներում մշակվել է «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որի ներառական և լայնածավալ քննարկումների շրջանակներում հաշվի են առնվել քաղհասարակության, պետական մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկները։
Անդրադարձ է եղել ԵԽ աջակցությամբ ձերբակալվածներին պահելու վայրերում վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ արձագանքնման նոր գործիքակազմի մշակմանը, որը համահունչ կլինի Ստամբուլյան արձանագրությանը։
Ընդգծվել է ԵԽ համագործակցության շրջանակներում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» գործող օրենքի ամբողջական վերանայման անհրաժեշտությունը։
Նիստի ընթացքում կարևորվել է նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական կողմը բարձր է գնահատել ՆԳՆ հետ համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունն ու ընդլայնել համագործակցությունը։
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…