ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ․ նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը: Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։
«Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրութամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը:
Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով մշակվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագիծը, որով փոփոխություններ են կատարվում համաձայնագրի 2-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածներում, ինչպես նաև ճշգրտվում են հայկական և ղազախական կողմերի լիազոր մարմինների անվանումները։
Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնել երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոադրումների և բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնել Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…