Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։Կողմերը, ըստ հաղորդագրության, քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Ռուսական կողմը կրկին խստիվ դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածը։
Ընդգծվել է, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, կտրականապես անընդունելի են, ինչպես նաև քաղաքական սպանությունները։
Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրների համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ հանձնառությունը։
Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և փոխադրումների ոլորտում։
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…